Երկ-ուրբ 10:00-18:00, +(374) 95 050607

Wishlist
  • No items
Cart
  • No items
Subtotal : 0 դրամ

Կայքից օգտվելու օրենքներ և պայմաններ

Սույն պայմանները կարգավորում են կայքում մատուցած ծառայություննրից օգտվելու կարգը, կանոնները և պայմանները: Մուտք գործելով, գրանցվելով Դուք ընդունում եք, որ ծանոթացել եք սույն պայմաններին և անվերապահորեն համաձայն եք գործող կանոնների հետ: Տեղադրելով տեղեկություններ (կազմակերպության մասին տվյալներ, գնացուցակներ կամ ապրանքի մասին տեղեկություն), Դուք հրապարակման պահից պատասխանատու եք իր բովանդակության և հնարավոր հետևանքների համար: Մենք իրավունք ենք վերապահում չհրապարակել կամ հեռացնել անպատշաճ բովանդակություն ունեցող տեղեկատվությունը: Տեղադրված բոլոր տեղեկությունները և նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով և հանդիսանում են կայքի սեփականություն կամ այն անձի, որը ուղղակիորեն տեղադրել է տեղեկություններ: Դուք չեք կարող ընդօրինակել, վերարտադրել, հրապարակել, տարածել, փոխանցել կամ օգտագորցել կայքի որևէ մի մասի տեղադրված տեղեկատվությունը առևտրային նպատակներով: Եթե դուք հայտնում եք սխալ տվյալներ, կամ օգտվում եք կայքից ուրիշի անունով, մենք իրավունք ենք վերապահում փոխանցել Ձեր տվյալները տուժած կողմին կամ նրա ներկայացուցչին: Կայքի տրամադրված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն տեղեկատվական նպատակներով: Կայքը կարող է պարունակել տեխնիկական անճշտություններ: Մենք պատասխանատվություն չենք կրում տեղեկությունների ճշգրտության համար: Որևէ պարագայում մենք չենք կրում որևէ պատասխանատվություն տեղադրված ապօրինի, սպառնող, վիրավորական տեղեկությունների կամ ցանկացած անձի իրավունքները խախտող, ինչպես նաև քրեական վարքի հրահարող կամ գործող օրենքների խախտման հրող նյութերի համար: Որևէ պարագայում մենք նյութական պատասխանատվություն չենք կրում ցանկացած վնասի համար, ինչպես նաև տվյալների կամ կայքը օգտագործման իրավունքի կորստի դեպքում:

Տեղեկություններ (կազմակերպության մասին տվյալներ, գնացուցակներ կամ ապրանքի մասին տեղեկություն) հրապարակման պայմանները և օրենքները: 1. Չի թույլատրվում տեղադրել միատեսակ բազմաթիվ տեղեկություններ: 2. Տեղեկություններ, որոնք տեղադրված են միևնույն անձի կողմից և պարունակում են նույն բովանդակությունը, անմիջապես կհեռացվեն: 3. Չի թույլատրվում տեղադրել գործող օրենսդրությամբ հաստատված անօրինական ապրանքներ և ծառայություններ: Օրինակ` թմրանյութեր, զենք և թրաֆիկինգ: 4. Տեղեկություններ տեղադրման ժամանակ հիշեք, որ ` 4.1. Կազմակերպության մասին տվյալները պետք է լինեն հավաստի: 4.2. Գնացուցակը պետքէ պարունակի առաջարկվող ապրանքի մասին պարտադիր տեղեկություններ, ինչպիսին են անվանումն ու գինը: 4.3. Ապրանքի մասին տեղեկության մեջ չպետք է պարունակի կոնտակտային տվյալներ (հեռախոս, հասցե, e-mail և այլն): 4.4. Ապրանքի լուսանկարների վրա պետք է ներկայացված լինի առաջարկվող ապրանքը: Լուսանկարները չպետքէ պարունակեն ապրանքի անվանումը, բրենդը, վեբ հասցե կամ ցանկացած այլ գովազդային կամ կոնտակտային տվյալներ: 4.5. Եթե դուք առաջարկում եք բազմաթիվ ապրանքներ, տեղադրեք դրանց մասին տեղեկությունները առանձին: 5. Արգելվում է տեղադրել տվյալներ, որի տեքստը պարունակում է ` 5.1. Ոչ նորմատիվ բառապաշար: 5.2. Կոչ դեպի ապօրինի գործողություններ և բռնություն: 5.3. Պոռնոգրաֆիա, պոռնոգրաֆիկ բովանդակություն պարունակող լուսանկարներ: 5.4. Խարդախություն, շորթում, նյութակ անօգնություն և աջակցություն: 5.5. Խտրականություն ազգությունից, ռասայից, դավանանքից, սեռից և այլ հատկանիշներով: 5.6. Ինտերնետում փող աշխատելու առաջարկություն: 5.7 Նեռարել այլ ինտերնետային ռեսուրսների գովազդ և տեղադրել հղումներ դեպի այլ կայքեր: Դուք կարող եք տեղադրել հղում դեպի որոշակի ապրանք, որը գտնվումէ մեկ այլ կայքում: 6. Արգելված է ցանկացած գործողություն, որն ուղղված է կայքի նորմալ աշխատանքի խափանմանը: Օրինակ' հիմնաբառերի ավելացում տեքստերում կամ տեքստում թվերի տեղադրումը ոչ թվային նիշերով: Կայքով օգտվելու պայմանների համաձայն մենք իրավունք ենք վերապահում հեռացնել ցանկացած տեղեկություններ առանց պատճառաբանելու, եթե տեղեկությունները չեն համապատասխանում վերոհիշյալ կանոններին: